News

«Տարվա թռչուն» դաս-միջոցառում

Educational 2014-11-11

Բյուրեղավանի հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Տարվա թռչուն» խորագրով դաս-միջոցառում, որն անցկացրել է բնագիտության ուսուցչուհի Կարինե Դավիթյանը 7-րդ դասարանի աշակերտների հետ միասին: Պատրաստվել էին «Տարվա թռչուն» պաստառ, խրտվիլակ, թռչնաբներ: Նպատակն աշակերտների մեջ դեպի բնության, տվյալ պարագայում մասնավորապես՝ թռչունների նկատմամբ հոգատարություն սերմանելն էր:
Աշակերտները ծանոթացան հայկական լեռնաշխարհի թռչնատեսակներին, բնության մեջ նրանց խաղացած դերին, սնման շղթային, բույսերի փոշոտմանը, սերմերի տարածմանը, վնասակար կենդանատեսակներից բնությունն ազատելուն:
 
Ուսուցիչը դասն սկսեց՝ ներկայացնելով առաջարկվող թռչունների տեսակները, այնուհետև աշակերտները ներկայացրեցին ռեֆերատներ այդ թռչունների վերաբերյալ: Պատրաստված ցուցապաստառի վրա ցուցադրեցին և ներկայացրին թռչունների 5 տեսակ:
 
Աշակերտներն իրենց ձեռքով պատրաստած թռչնաբներ էին բերել դասին: Դասավարտին անցկացվեց քվեարկություն, և ձայների մեծամասնությամբ հաղթող ճանաչվեց ներկարար թռչունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.