News

Դուրյանական շնչով հագեցած բաց դաս

Educational 2014-11-11

Օրերս Բյուրեղավանի հիմնական դպրոցի VIII «բ» դասարանում անցկացվեց ամփոփման դաս, որի թեմատիկ առանցքը Պետրոս Դուրյանի կյանքը և ստեղծագործությունն էր: Մթնոլորտը և արտաքին զարդարանքը դուրյանական էր` Դուրյանի դիմանկար, ասույթների ցուցապաստառներ, պատի թերթ` վերնագրված «Դուրյանական», նպատակը արևմտահայ իրականության մեջ ապրող բանաստեղծի մաքառում-ապրումը, հույզերի ալեբախությունը, որպես մարդ կայանելու և հայրենիքով ապրելու գերխնդիրն էր:
Դուրյանին ուղղված մեծարման խոսքով ողջունեց աշակերտներին ուսուցչուհին՝ ներկայացնելով տիեզերական մեծ հոգի ունեցող բանաստեղծի ստեղծած աշխարհը, դուրյանական  աշխարհը, որով ապրել, սիրել, սիրվել, տառապել ու տոչորվել է մի ողջ սերունդ:
 
Աշակերտները քարտեզագրման մեթոդը դարձրեցին միջոց դուրյանական ներաշխարհի բացահայտման համար: Սաներն ասմունքեցին, արձակ շարադրանքով ներկայացրեցին նրա կենսագրությունը` անդրադառնալով սիրերգությանը:
 
Աշակերտներն ապրում էին բանաստեղծի սրտի թրթիռը. դա էին վկայում նրանց  խոսքերը: Դուրյանի մասին հիշողություններով և նրա իսկ նամակներով աշակերտները մոտք գործեցին մեկ ուրիշ աշխարհ, որտեղ գունատ է ամեն ինչ, քանզի ցավից, սպասումից ու անկատար հույսից է ծնված:
 
Որպես դուրյանասեր ու դուրյանապաշտ՝ ուսուցչուհին, անմասն չմնալով, ամփոփեց դասը՝ կարդալով  «Լճակ» բանաստեղծությունը, որում այնքա՜ն Դուրյան կա:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.