News

ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Educational 2014-11-10

Ըստ ԵՊՀ տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ԵՊՀ-ում անցկացված ծրագրավորման համաշխարհային ուսանողական ամենամյա “ACM ICPC” մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչում ներկայացած 300 թիմերից ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հայաստանն այս մրցույթին մասնակցում է դեռևս 2001 թվականից: Մայր բուհն իր հարկի տակ է համախմբում նաև հայաստանյան մի շարք բուհերի թիմեր:

Ահավասիկ քառորդ եզրափակչին այս տարի մասնակցեցին հետևյալ թիմերը՝ 4 թիմ ԵՊՀ-ից, 6 թիմ Հայաստանում ամերիկյան համալսարանից, 5 թիմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից, 1 թիմ Եվրոպական համալսարանից, 2 թիմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), 2 թիմ Գյումրու ՀՊՃՀ-ից, ինչպես նաև մրցույթից դուրս լրացուցիչ թիմեր՝ «Ֆիզմաթ» դպրոցից, «Քվանտ» վարժարանից ու Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից:

Այս տարի ևս միջազգային մրցույթի ձևաչափին համաձայն՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 3 ուսանող: Խնդրի պահանջը հետևյալն էր՝ թիմերը պետք է կարողանային գրել ծրագիր “C”, “C++” կամ Պասկալ լեզուներով և լուծել ալգորիթմական բարդության խնդիրներ։ Ծրագրերը թեստավորված էին ավտոմատ ստուգող համակարգով։ Խնդիրը համարվում էր լուծված, եթե բոլոր թեստերը հաջողությամբ անցնում էին։ Թիմերը ստացան միավորներ` ըստ իրենց լուծած խնդիրների քանակի։ Հավասար միավորների դեպքում հաշվի առնվեց նաև խնդիրը հանձնելու ժամանակը և անհաջող փորձերի քանակը:

Հարկ է արձանագրել, որ բացի հիմնական տուրերից, անցկացվեց նաև պրակտիկ տուրեր նոր ընդգրկված մասնակիցներին նախապատրաստելու և միջազգային օլիմպիադայի կանոնները ներկայացնելու համար: Պրակտիկ տուրը տևեց մոտ 1 ժամ։ Այդ ընթացքում մասնակիցները ծանոթացան մրցույթի պայմաններին և ավտոմատ ստուգող համակարգին։ Հիմնական մրցույթի տևողությունը 5 ժամ էր, որից հետո հայտնի դարձան հաղթող թիմերի անունները: Այսպիսով, շուրջ 300 խորհրդային տարածաշրջանային թիմերից խնդիրների լուծված քանակով ԵՊՀ-ն հայտնվեց 2-րդ տեղում` 1-ինը զիջելով Ռուսաստանին:
 
Հայաստանյան փուլը հաղթահարելով` 1-ին տեղում հայտնվեց ԵՊՀ-ի թիմը, 2-րդում` Ամերիկյան համալսարանինը, 3-րդ և 4-րդ տեղերում կրկին հայտնվեցին ԵՊՀ թիմերը: Այդուհանդերձ, այս և ավելի բարձր տեղերում հայտնված թիմերն, ըստ մասնակից բուհերի ցանկության՝ կարող են մասնակցել կիսաեզրափակիչ փուլին, որը կանցկացվի դեկտեմբերի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում, Բառնաուլում, Թբիլիսիում և Տաշքենդում: Մայր բուհի թիմերից կիսաեզրափակչին կմասնակցի 3 թիմ:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.