News

«Սննդի միջազգային օրը» Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում

Educational 2014-11-07

Վերջերս Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները և աշխատակազմը նշել են «Սննդի միջազգային օրը»՝ մասնակիցը դառնալով համանուն խորագրի ներքո անցկացվող միջոցառմանը:

Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները պատրաստել էին շնորհանդեսներ` նվիրված ճիշտ սնվելուն, ինչպես նաև սննդում առկա վիտամինների և հանքային նյութերի` օրգանիզմի վրա դրական և բացասական ազդեցությունների մասին:

Նյութի յուրացումը ստուգելու նպատակով ներկաների համար պատրաստվել էին ամփոփիչ հարցեր: Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանում էին հարցերին և հիմնավորում իրենց կարծիքները:
 
Միջոցառման շնորհիվ մասնակիցներն իմացան, թե որ մթերքների մեջ են պարունակվում օրգանիզմի համար անհրաժեշտ նյութերը՝ սպիտակուցները, ածխաջրերը, վիտամինները և հանքային նյութերը:
 
Միջոցառումն անցավ ջերմ և աշխույժ մթնոլորտում: Ներկաները կատարեցին այն եզրահանգումը, որ ճիշտ սնվելն առողջության գրավականն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.