News

Բաս դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից

Educational 2014-11-07

Օրեր առաջ Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց «Ես և շրջակա աշխարհը» առարկայից բաց դաս, որը կազմակերպել էր 2-րդի «ա» դասարանի դասվար, բազմավաստակ ուսուցչուհի Զ. Ղահրամանյանը:

Դասը հագեցած էր դիդակտիկ պարագաներով` նկարներ, ցուցանակներ, պաստառներ, համակարգչային ցուցադրություններ: Ակտիվ հարց ու պատասխանի միջոցով աշակերտները սահմանեցին՝ ինչ է իրավունքը և ինչ է պարտականությունը: 

Ներկայացնելով գեղեցիկ ցուցանակների վրա գրված իրենց իրավունքներն ու պարտականությունները` աշակերտները թվարկեցին դրանք: Այնուհետև մեծ ոգևորությամբ  նրանք ներկայացրեցին իրենց կազմած «Իմ իրավունքներն ու պարտականությունները» խորագրով յուրօրինակ գրքերը:
 
Անցում կատարելով նոր դասին` «Իմ բակը, իմ փողոցը, իմ տունը» թեմային և պատասխանելով ուսուցչուհու հատուկ ընտրած հարցերին՝ աշակերտներն ուղղակիորեն ներկայացրերցին իրենց գիտելիքները «մեր երկիրը, մայրաքաղաքը, մեր քաղաքը, մեր բակը, մեր փողոցը, մեր տունը» հասկացությունների շուրջ:
 
Ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն տրվեց համակարգչով ցուցադրված Հայաստանի նշանավոր կոթողների, Երևան և Նոր Հաճն քաղաքների մասին: Ապա ուսուցչուհին մտագրոհ անցկացրեց «Մեր քաղաքը» հասկացության շուրջ:
 
Մտագրոհին հետևեց մի շարք հետաքրքիր հարցերի քննարկումը, որի ընթացքում աշակերտները մեծ ակտիվություն դրսևորեցին: Մեծ ոգևորություն առաջացրեցին հատկապես «Մեր քաղաքի խնդիրները», «Եթե ես լինեի քաղաքապետ, ինչ կփոխեի մեր քաղաքում» հարցերը:
 
Անցկացված դասը հետաքրքիր էր և բովանդակալից: Ուսուցիչն խրարխուսեց աշակերտներին՝ նվիրելով նախպատրաստած «Մեր քաղաքի հուշարձանը» հուշ-բացիկներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.