News

Մրցույթ-միջոցառում «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագրի շրջանակներում

Educational 2014-11-07

Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցը, միանալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագրին, նոյեմբերի 4-ին անցկացրեց մրցույթ-միջոցառում:

Այն կազմակերպել էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Գայանե Մովսիսյանը: 

Արդիական հնչեղությամբ և դրվագներով ներկայացվեց աստվածաշնչյան «Բարի սամարացին» առակը: Աշակերտները նախ մեկնաբանեցին միջոցառման ասելիքը՝ թեման, ապա՝ ցուցադրեցին բեմականացված առակը:
 
Դպրոցի սաները համեմատեցին առակում պատմվող դեպքերը և իրադարձությունները մեր կյանքում հաճախ հանդիպող երևույթների հետ:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին շարականներ և բեմականացմանը ներդաշնակ երաժշտություն: Միջոցառումն ավարտվեց ընկերության մասին ասույթներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.