News

Օրինակելի դաս գրականություն առարկայից

Educational 2014-11-07

Նոյեմբերի 1-ին Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում Աստղիկ Հակոբյանն օրինակելի դաս անցկացրեց գրականություն առարկայից: Դասի թեման Պետրոս Դուրյանի «Տրտունջք» բանաստեղծության վերլուծությունն էր:
Դասն անցավ արվեստների տեսակների համադրմամբ: «Տրտունջք» բանաստեղծության երկփեղկվածությունը բացահայտեց դուրյանական հոգու ուրվագծերը:
 
Աշակերտներն առավել մանրամասն ծանոթացան հեղինակի կյանքին և ստեղծագործությանը, կարողացան այս կերպ հարգանքի տուրք մատուցել վաղամեռիկ հանճարին:
 
Դասը հագեցած էր նոր մեթոդներով, հնարներով, որոնք խթանեցին աշակերտների ստեղծագործական մտքի վերարտադրմանը:
 
Դասի ընթացքում զուգահեռներ անցկացվեցին վաղամեռիկ այլ հանճարների և Պետրոս Դուրյանի միջև: Յուրաքանչյուր օրինակելի դաս աշակերտների համար ուսանելի և օգտակար է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.