News

Քննարկում “COMUS” ծրագրին անդամակցելու վերաբերյալ

Featured 2014-11-07

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի բազմազանության կառավարման բաժնի մշակութային ծրագրերի ղեկավար Միքայել դե Թիզի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ իրականացվող «Պատմական քաղաքներում համայնքների զարգացման ռազմավարություններ» “COMUS” ծրագրին անդամակցելու, ինչպես նաև հետագա գործողությունների մշակման հետ կապված հարցեր:

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը ներկայացրել է “COMUS” ծրագրի նպատակները, նախնական փուլերում իրականացված գործողությունների արդյունքները և հետագա անելիքները:
 
«Պատմական քաղաքներում համայնքների զարգացման ռազմավարություններ» “COMUS” ծրագիրը համարվում է նախկինում Կիևյան նախաձեռնության` «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի շարունակությունը:
 
Հանդիպման ավարտին Միքայել դե Թիզը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին շնորհակալություն է հայտնել ընդունելության, արդյունավետ քննարկումների և “COMUS” ծրագրի իրականացմանը միտված պատրաստակամության համար:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.