News

Խորհրդակցություն՝ նվիրված ՏՀՏ բնագավառին

Educational 2014-11-07

Ըստ ՀՀ ԿԳ նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:

Վարչապետը նշել է, որ ՏՀՏ բնագավառը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ և այն գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը:

 
Այդ համատեքստում խորհրդակցության մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր: Այսպես՝ նախատեսվում է հանրակրթական մասնագիտացված դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ, վերազինել դպրոցների լաբորատորիաները բարձրակարգ սարքավորումներով, վերապատրաստել ուսուցիչներին և այլն: 
 
Ըստ ծրագրի նախաձեռնողների՝ դա կնպաստի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և ՏՀՏ բնագավառը որակյալ կադրերով համալրելուն: Այդ նպատակով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել կապիտալ ներդրումներ: Հովիկ Աբրահամյանը ողջունել է ծրագրի իրականացումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.