News

Երգը՝ բարեկամության կամուրջ

Educational 2014-11-04

Օրեր առաջ Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի մարզային փուլը: Փառատոնին մասնակցում էին 39 աշակերտ մարզի տարբեր դպրոցներից: Դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն:

Ռուսական երգի ու պարի ելևէջները ներդաշնակ էին անշանային բնության գույներին: Երեխաների անզուգական կատարումները հաստատեցին հայ և ռուս ժողովուրդների վաղեմի բարեկամության ամրությունը: Ավանդույթ  դարձած  այս փառատոնն արդեն երրորդ անգամ է անց կացվում այս դպրոցում:

Դպրոցի երեք աշակերտներ (Հովսեփյան Գեղամ, Եփրեմյան Յանա, Հովհաննիսյան Քրիստինե) իրենց փայլուն կատարումներով հիացրեցին հանդիսատեսին և իրավունք ստացան մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին:
 
Այսպիսի միջոցառումներն ամրապնդում են ժողովուրդների բարեկամությունը: Ցանկալի է, որ դրանք շարունակական բնույթ կրեն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.