News

Յուրօրինակ նախաձեռնություն Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում

Educational 2014-11-04

Օրերս Հայաստանի մարզերի դպրոցների հետ համագործակցության շրջանակներում «Դիակոնիա» բարեգործական կազմակերպության աջակցությամբ Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը հյուրընկալեց Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետին, միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:

Դպրոցը նրանց դիմավորեց մեծ ոգևորությամբ: Հյուրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան դպրոցական առօրյային: Այցելեցին գրադարան, որտեղ մասնակցեցին հայոց լեզվի դաս-սեմինարին  և  դիտեցին  դպրոցի 40-ամյակին նվիրված ֆիլմը:

Դահլիճում դիտեցին «Երևանն իմ տունն է» խորագրով ներկայացում: Հյուրընկալությունը եզրափակվեց գեղեցիկ հյուրասիրությամբ: Այնուհետև դպրոցի աշակերտները և ծնողները նրանց հանձնեցին իրենց պատրաստած նվերները:
 
Օրվա ավարտին հյուրերը դպրոցի պատմության ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Երևանի պատմության թանգարան: Երկու դպրոցների միջև կնքված բարեկամական կամուրջը, անշուշտ, հիմք կլինի ամուր և հաստատուն համագործակցության:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.