News

Այց Երևան քաղաքի պատմության թանգարան

Educational 2014-11-04

Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիների՝ դպրոցի դահլիճում նշած Երևանի 2796-ամյակին նվիրված միջոցառումն իր հանգուցալուծումը գտավ Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Յոթերորդցիներն ու ութերորդցիները Երևան քաղաքի պատմության թանգարանում ոչ  միայն վերհիշեցին դասարանում սովորածը, այլև հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը:

Շատ կարևոր է, որ թանգարաններում իրենց ուրույն տեղն ունեն տեղեկատվական  տեխնոլոգիաները, որոնցից, անկասկած, օգտվում են նաև աշակերտները: Նրանք 3D խաղի օգնությամբ տեղափոխվեցին Երևանի բերդ ու ականատեսը եղան այդ ժամանակաշրջանի դեպքերի:
 
Երբ մեկտեղվում են գրքային տեղեկություններն ու «իրականությունը», դպրոցականները  շահում են կրկնակի: Պատմության թանգարանի աշխատակիցները հանգամանալից ներկայացրեցին քաղաքամայր Երևանի պատմությունը: Իսկ պատմության ուսուցչուհին գոհ մնաց իր սաներից՝ նկատելով, որ իր աշխատանքը զուր չի եղել: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.