News

Բաց դաս՝ «Ասենք ո′չ ՁԻԱՀ-ին» թեմայով

Educational 2013-03-21

Գյումրու թիվ 23 դպրոցի 9-րդ դասարանում անցկացվեց բաց դաս` «Ասենք ոչ ՁԻԱՀ-ին» խորագրով: Դասը կազմակերպել էին Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գ. Ասլանյանը և կենսաբանության ուսուցչուհի Ն. Հակոբյանը:

Դասի նպատակը աշակերտներին դարի չարիք հանդիսացող անբուժելի հիվանդություն` ՁԻԱՀ-ի առանձնահատկություններին ծանոթացելն էր: Աշակերտները խոսեցին ՁԻԱՀ-ի փոխանցման եղանակների, դրա «պատուհանային շրջանի» և օրգանիզմի վրա թողած ազդեցության մասին: Տեսանյութի օգնությամբ աշակերտները ծանոթացան Հայաստանում ՁԻԱՀ-ի տարածման վիճակագրությանը, համաձայն որի վարակակիրների թիվը լուրջ է և սպառնացող վտանգ է հանդիսանում ՀՀ -ի համար:

Դասի  առանցքային խնդիրը դեռահասների շրջանում  ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելն ու սեռավարակներից  խուսափելու ապահով վարքագիծ ու գիտակցություն ձևավորելն էր:

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.