News

Հերթական միջոցառումը Արգավանդի միջնակարգ դպրոցում

Educational 2014-11-04

Արգավանդի միջնակարգ դպրոցոմ հերթական միջոցառումն անցկացվեց: Այս անգամ ուշադության կենտրոնում էին բանակաշինության գործում անփոխարինելի դեր ունեցած փոխգնդապետ Հովիկ Աշոտի Հոխիկյանը և հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրած Կարո Կարապետյանը, Մարտին Վարդանյանը:

Ռազմագիտության դասասենյակում ցուցադրված նկարներն ու պաստառները պատմում էին վերոնշյալ հայրենասերների կյանքի ու գործունեության մասին:  

Միջոցառմանը ներկա էին հերոսների զավակներն ու ընտանիքի անդամները: Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվել էին նաև բարձրաստիճան զինվորականներ:
 
Իրավամբ կարելի է փաստել, որ Արգավանդի միջնակարգ դպրոցում հայրենասիրությունը հուսալի ձեռքերում է և ամուր պատվար ունի ի դեմս դպրոցի ուսուցիչների ու աշակերտների:
 
Պատմական աղբյուրներն ուսումնասիրել, այլ հետաքրքիր տեղեկություններ հավաքել և ամբողջացրել էր միջոցառման հեղինակը՝ էլմիրա Ոսկանյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.