News

Արշավ դեպի Տավուշի մարզ

Educational 2014-11-04

Վերջերս Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին «Ապրիր առողջ, ճանաչիր բնությունը» ծրագրի հերթական արշավին: Մեկնակետը Տավուշի մարզի Վարագավանք վանական համալիրն էր և Բերդ քաղաքի պատմամշակույթային հուշարձանները:

Արշավին մասնակցում էին դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների ակտիվ աշակերտները, դպրոցի ֆիզկուլտուրայի  ուսուցիչներ Գ. Իվանյանը և Բ. Ուդումյանը, պատմության և աշխարհագրության  ուսուցչուհիներ Գ. Նիգոյանը և Գ. Ուդումյանը:

Արշավի առաջին կանգառը Ցլիկ Ամրամի բերդն էր: Մեծ ոգևորությամբ հաղթահարելով բարձունքը` աշակերտները միաժամանակ լսեցին աշխարհագրության պատմության ուսուցչուհիների մեկնաբանություններն ու պատմական ակնարկը:
 
Բերդ քաղաքում աշակերտները հիացան Սորանի գեղատեսիլ բնության պատկերներով և տեսան նորակառույց եկեղեցին: Հաջորդ կանգառը Վարագավանքն էր իր անկրկնելի ճարտարապետությամբ:
 
Պատմության ուսուցչուհին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը, այնուհետև բոլորը միասին իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված: Մասնակիցները վայելեցին աշնանային բազմագույն անտառը և բնության անսահման գեղեցկությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.