News

Համադրված դաս Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում

Educational 2014-11-04

Օրերս Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի VI «բ» դասարանի աշակերտների անմիջական մասնակցությամբ մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից անցկացվեց համադրված դաս: Աշակերտներն ուսումնասիրեցին մաթեմատիկայից «Դիագրամներ» թեման, իսկ ինֆորմատիկայից՝ «Պատուհանի կառուցվածքը»:

Նախընտրությունը տրվեց “Excel” էլեկտրոնային աղյուսակի պատուհանին ծանոթանալուն, որը հնարավորություն է տալիս կառուցելու դիագրամներ: Դասն սկսեց մաթեմատիկայի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը: Աշակերտները խմբային աշխատանքի միջոցով ներկայացրեցին դիագրամների տեսակները, սահմանեցին նրանցից յուրաքանչյուրը և բերեցին օրինակներ: 

Ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմենուհի Հարությունյանը շարունակեց դասը, և աշակերտները, առաջարկված օրինակների թվային տվյալները մուտքագրելով համակարգիչ, էլեկտրոնային աղյուսակի օգնությամբ կառուցեցին դիագրամներ, տպեցին թղթի վրա, այնուհետև նշեցին պատուհանի բաղադրիչները:
 
Վերջում աշակերտները համեմատեցին իրենց ձեռքով գծած դիագրամները համակարգչով ստացված և տպագրված տվյալների հետ: Բոլորը, հասկանալով հանձնարարությունը, շատ արագ կարողացան կատարել գործնական աշխատանքը:
 
Մաթեմատիկա առարկայից կատարած գործնական և խմբային աշխատանքներն աշակերտները հավաքեցին իրենց թղթապանակների մեջ: Իսկ ինֆորմատիկա առարկայից կատարած գործնական աշխատանքները պահեցին համակարգչի էկրանին՝ VI «բ» դասարանի համար ստեղծած թվային թղթապանակի մեջ: Համադրված դասն արդյունավետ էր, արդյունքը՝ գոհացուցիչ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.