News

Մանկավարժական ընթերցում «Սնունդը և մարդու առողջությունը» թեմայով

Educational 2014-11-04

Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցում օրերս տեղի ունեցավ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Քրիստինա Գրիգորյանի մանկավարժական ըթերցումը, որը կրում էր «Սնունդը և մարդու առողջությունը» խորագիրը: Ուսուցչուհին նշեց, որ սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար:

Եթե մարդը սնունդ չի ընդունում, սով է զգում, սակայն այն, ցավոք, չի հուշում, թե այս կամ այն աննդանյութն ինչ քանակով է անհրաժեշտ: Քրիստինա Գրիգորյանն առանձնացրեց բնական ծագում ունեցող մթերքների առավելությունները, նրանց մեջ վիտամինների և հանքային նյութերի պարունակությունները, որոնք կանխարգելող հատկաություն ունեն:

Նշվեց նաև սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման մասին: Ուսուցիչը մեծ ուշադրություն դարձրեց սննդամթերքի քիմիական աղտոտման վրա: Մանրամասնորեն նշեց, թե ինչ հիվանդություններ կառաջանան օրգանիզմում, եթե մարդը հաճախակի է օգտագործում գազավորված ըմպելիք և արագ սնունդ:
 
Ընթերցման ընթացքում 8-րդ դասարանի աշակերտները և ուսուցչական կազմը  դիտեցին ֆիլմ նատրիումի գլյուտամատի (E-621) վնասակար (քաղցկեղածին) ազդեցության մասին: Ապա պատկերների միջոցով ներկայացվեց յուրաքանչյուր բույսի ընդհանուր բնութագիրը և օգտակարությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.