News

Կայացել է համատեղ նախաձեռնված միջազգային համաժողովը

Educational 2014-11-04

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնի համատեղ կազմակերպված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով միջազգային համաժողովին:
Նախարարը, ողջունելով միջազգային համաժողովի մասնակիցներին, իր խոսքում հիմնական շեշտադրումը կատարել է սահմանադրական փոփոխությունների գիտական բաղադրիչի վրա. «Սահմանդրական փոփոխությունների գործընթացը և հատկապես այդ գործընթացի քննարկումները  Հայաստանում ունեն  երկու հիմնական բաղադրիչ՝ գիտաիրավական և քաղաքական:
 
Այսօրվա համաժողովը նպատակ ունի խնդիրները քննարկել գիտական հարթակում:  Իբրև կրթության և գիտության նախարար ուրախ եմ փաստելու, որ Բրյուսովի անվան նախկին լեզվաբանական համալսարանը, ստանալով լեզվահասարակագիտական համալսարանի կարգավիճակ, նախաձեռնել է հասարակագիտական հետազոտություն և կազմակերպել գիտական համաժողով  սահմանդրական բարեփոխումների վերաբերյալ՝ խնդիրը դիտարկելով երկրի սոցիալ-մշակութային, հասարակական-քաղաքական զարգացումների համատեքստում:  
 
Սահմանադրական բարեփոխումների գիտական քննարկումները  շատ «պոպուլյար» չեն, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ միայն գիտական քննարկումներն են կարող ապահովել գործընթացի  խորքային վերլուծություն՝ ներկայացնելով սահմանադրությունների ազդեցությունը նորանկախ կամ հետկոմունիստական երկրների և  հասարակությունների  զարգացման վրա»,- իր ելույթում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
 
Միջազգային համաժողովին մասնակցել են ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը, 12 երկրներից հրավիրված փորձագետներ:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.