News

Կմեկնարկի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

Featured 2014-10-31

Ս.թ. նոյեմբերի 8-ից կմեկնարկի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը միաժամանակ կանցկացվի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Փառատոնն այսուհետ կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 12-ին՝ փակման արարողության ընթացքում:
 
Մարզային փուլը կշարունակվի մինչև 2014թ. դեկտեմբերի 20-ը Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում: Մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն փառատոնային լավագույն ֆիլմերը և մուլտֆիլմերը:
 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ 38 երկրից: Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի շնորհիվ 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը:
 
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.