News

Գյումրու թիվ 25 դպրոցի սաները՝ գերմանական շնչով հագեցած միջոցառումների մասնակից

Educational 2014-10-28

Հոկտեմբերի 16-ին Գյոթեի անվան ինստիտուտը հյուրընկալել էր թատրոնի արվեստի մանկավարժ Օլաֆ Մյոլլերին, ով իր որդու հետ գերմաներենով ներկայացրեց «Ռոզին և խոհանոցի կախարդը» տիկնիկային թատրոնը: Գյումրու թիվ 25 դպրոցի սաները հրավիրված էին և դասերն ավարտվելուց հետո նրանք մեկնեցին Երևան: Երեխաներն ուշադրությամբ դիտեցին այդ ծիծաղաշարժ ներկայացումը և մեծ բավականություն ստացան:
Հաջորդ օրը Գյոթեի ինստիտուտն իր գործընկեր «Լեզվի ուսուցման կենտրոնի» հետ  կազմակերպել էր «Կարդալու տոն» միջոցառումը, որին նույնպես հրավիրված էին:
 
Միջոցառումը բազմաբնույթ և ինտերակտիվ էր: Երեխաները կարողացան ցույց տալ իրենց ընդհանուր իմացությունը, ինչպես նաև գերմաներենից պաշարած գիտելիքները:
 
Ինստիտուտն իր հարկի տակ ընդունեց 80 աշակերտ: Տարբեր սենյակներում մասնակիցները կարող էին տարբեր միջոցառումների մասնակցել, օրինակ՝ «Մյունխեն» սենյակում աշակերտները մասնակցեցին «Կոշկավոր կատուն» հեքիաթի ընթերցմանը, որից հետո իրենք էլ թատերական բեմականացմամբ ներկայացան:
 
«Դրեզդեն» սենյակում ներկայացվեց մի մեծ ճամպրուկ՝ լի հեքիաթներով, պատմվածքներով, ձայներիզներով և այլ դիդակտիկ նյութերով, որոնք կարելի է ինստիտուտի գրադարանից վերցնել, օգտագործել և վերադարձնել:
 
«Բեռլին» սենյակում աշակերտները դիտեցին «Կոշկավոր կատուն» ֆիլմը, որը մեծ հաճույք պատճառեց նրանց: Մեկ ուրիշ սենյակում էլ կարելի էր ընթերցել և երաժշտություն լսել:
 
Ուշ երեկոյան երեխաները մեծ և վառ տպավորություններով, ուրախ տրամադրությամբ վերադարձան Գյումրի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.