News

Լոնդոնյան համերգ՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին

Featured 2014-10-28

Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի նախաձեռնությամբ Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում կազմակերպվել է համերգ, որը նվիրված է եղել Կոմիտասի 145-ամյակին: Համերգի մասնակիցներն են եղել Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև անգլաբնակ հայ երաժիշտներ՝ ջութակահարուհի Անի Բատիկյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կրիստինա Առաքելյանը:

Համերգին հնչել են դաշնամուրային պարեր, Կոմիտասի «Հայաստան», «Ալագյազ» և «Խնկի Ծառ», «Կռունկ» «Ծիրանի ծառ» և «Ծիծեռնակ» և այլ ստեղծագործություններ: Համերգի հաջորդ հատվածը եղել է «Կոմիտաս» երգչախմբի ելույթը:

 
Համերգի ավարտին ողջույնի խոսքով են ներկայացել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետ Արեն Շահինյանը և Թեքեյան Հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, ով նաև համերգի մասնակիցներին շնորհել է խրախուսական պատվոգրեր:
 
Համերգին ներկա են եղել բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, Լորդերի Պալատի Խոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ և այլք:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.