News

Կմեկնարկի ավանդական դարձած կինոփառատոնը

Featured 2014-10-27

Ավանդական դարձած «Կին» միջազգային կինոփառատոնի 11-րդ շրջանն անց է կացվելու ս.թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում: Կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց ստեղծած ֆիլմերի տարածմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
Փառատոնում ներկայացված է 57 ֆիլմ 15 երկրից՝ Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Ռուսաստան, Իսպանիա, Կանադա, ԱՄՆ, Թուրքիա, Իսրայել և այլն:
 
Այս տարի փառատոնի հետահայաց ցուցադրման ծրագրում տեղ են գտել հայ մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի ֆիլմերը:
 
Փառատոնի շրջանակում կազմակերպվելու է «Կինը կինեմատոգրաֆում» խորագրով կլոր սեղան-քննարկում:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.