News

Բաց դաս՝ մաթեմատիկա առարկայից

Educational 2013-03-20

Մարտի 15-ին Ստեփանավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 1-ա դասարանում դասվար Ս.Հարությունյանը անցկացրեց բաց դաս մաթեմատիկա առարկայից` «1-10 թվերի աշխարհում» խորագրով:

Դասի նպատակն էր բազմաբնույթ մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասին: Երկրաչափական պատկերների իմացությունը կիրառվեց ծնողների օգնությամբ օրիգամի (երկրաչափական պատկերների գործածությունը բնապատկերների ստեղծման գործում) պատրաստումով:

Հետաքրքիր էին մնջախաղի մրցույթը, որի ընթացքում աշակերտները ցուցադրեցին երկրաչափական պատկերների և ավագների մրցույթը՝ «Ճանաչիր երկրաչափական  պատկերները»: 

Ե՛վ «Զանգակ» (ավագ՝ Համլետ Հարությունյան), և՛ «Բողբոջ» (ավագ՝ Միքայել Ասուլյան) թիմերի ավագներն արագ և ճիշտ պատասխանեցին հարցերին: Ակտիվ մասնակցեցին  նաև ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ կարիք ունեցող) աշակերտները:

Հաղթեց համերաշխությունը և գիտելիքների իմացությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.