News

Կկայանա միջազգային փառատոնի եզրափակիչ համերգը

Featured 2014-10-23

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա ս.թ. հոկտեմբերի 24-ին: Այն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Եզրափակիչ համերգին կմասնակցեն դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա) և ճանաչված կիթառահար Ֆաբիո Զանոնը (Բրազիլիա): Նախասրահում կներկայացվի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Ֆիլհարմոնիկյան կադրեր» խորագրով ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրը ներառել է 9 համերգ:
 
Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (դաշնամուր, Ֆրանսիա), Բորիս Բրովցինը, (ջութակ, Մեծ Բրիտանիա), Դիմուտ Պոպպենը (ալտ, Գերմանիա), Էշլի Վոսը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա),  Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ, Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Մելնիկովը (դաշնամուր, Գերմանիա/Ռուսաստան), Սերգեյ Կրիլովը (ջութակ, Ռուսաստան), Ֆաբիո Զանոնը, (կիթառ, Բրազիլիա), Սիմոն Տրպչեսկին (դաշնամուր, Մակեդոնիա), Կիրիլ Գերշտեյնը (դաշնամուր, ԱՄՆ/Ռուսաստան) և ուրիշներ:
 
Կամերային համերգների շրջանակներում ելույթներով ներկայացել են նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Յանա Դարյանը (ալտ) և Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս):
 
Այս տարի հայ երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասեր են անցկացրել Էշլի Վոսը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Սարաջյանը, Դիմուտ Պոպպենը և Սիմոն Տրպչեսկին:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.