News

ԵՊՀ-ն ընդունել է Արևելյան գործընկերության անդամներին

Educational 2014-10-22

Ըստ ԵՊՀ տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Արևելյան գործընկերության պատվիրակության կազմում Երևան էին ժամանել համապատասխան նախագծի ավագ խորհրդատու Փեթեր Մունկ Յենսենը (Դանիա), Արևելյան հարևանության քաղաքականության դեսպան Գաբոր Բրոդին (Հունգարիա), Արևելյան գործընկերության բաժանմունքի ղեկավարներ Ինգա Ստանիտե-Տոլոկիենեն (Լիտվա) ու Սլավոմիր Մասլուկը (Լեհաստան) և Արևելյան գործընկերության դեսպան Մարտին Հագստրյոմը (Շվեդիա):

Հյուրերը ներկայացրել են՝ ինչ է Արևելյան գործընկերությունը, որն է դրա առաքելությունը, ինչ է այն տալիս անդամ երկրներին և այլն: «Արևելյան գործընկերությունը միացյալ քաղաքականություն է Եվրամիության անդամ 29 երկրների և Եվրոպայի արևելքում գտնվող 6 երկրների միջև: 

 
Այդ երկրներն են Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Արևելյան գործընկերության գլխավոր նպատակն այն է, որ ԵՄ արևելյան հարևան երկրներն առավել մոտենան Եվրոպական միությանը: Համագործակցությունը բաղկացած է երկու ուղղությունից՝ ԵՄ- գործընկեր երկրներ և առանձին ԵՄ-տվյալ երկիր»,- նշեց Մարտին Հագստրյոմը:
 
Մյուս բանախոսները նշեցլ են այն առավելությունները, որոնք տալիս է Արևելյան գործընկերությունը նշված երկրներին: Սլավոմիր Մասլուկը նշել է, որ այն ազատ տեղաշարժվելու լայն հնարավորություններ է ընձեռում: Բանախոսներից մյուսն էլ՝ Փեթեր Մունկ Յենսենը, նկատել է՝ իրենք շահագրգռված են, որ 6 երկրներն ավելի մոտենան Եվրամիությանը, որովհետև կան ընդհանուր շահեր, որոնց իրականացումը ձեռնտու կլինի երկու կողմի երկրներին էլ:
 
Արևելյան գործընկերության ներկայացուցիչների ելույթներին հաջորդեց հարց ու պատասխանը: Ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչ կարող է ձեռնարկել եվրոպական կողմը Ուկրաինայում ստեղծված վիճակը հաղթահարելու համար, նախագծի շրջանակներում ինչպես է հնարավոր Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությունը և այլն:
 
Աղբյուրը՝ ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.