News

«Իմ սիրտը լեռներում է» խորագրով բաց դաս

Educational 2014-10-21

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում անգլերենի ուսուցչուհի Լիլիթ Եգյանը կազմակերպել էր «Իմ սիրտը լեռներում է» խորագրով բաց դաս 11 «ա» հումանիտար հոսքի աշակերտների հետ: Դասի նպատակն էր ներկայացնել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի նմանություններն ու տարբերությունները:
Դասարանը կահավորված էր հայկական և բրիտանական մշակույթներին բնորոշ իրերով:
 
Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում էին դասին՝ ներկայացնելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի թե՛ մշակութային, թե՛ ճարտարապետական, թե՛ կլիմայական ընդհանրություններն ու տարբերությունները:
 
Էկրանին ցուցադրվեցին և միաժամանակ մեկնաբանվեցին երկու երկրները ներկայացնող պատկերներ: Աշակերտները ներկայացրեցին այդ երկրների կարևորագույն բնագավառները, ինչպես նաև այն տոները, որոնք նշվում երկու երկրներում:
 
Էկրանին ցուցադրվեց «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» երգի տեսահոլովակը: Դասի ընթացքում կիրառվեցին նոր մեթոդներ, որոնք առավել հետաքրքիր դարձրեցին դասը՝ ստեղծելով միջառարկայական կապեր:
 
Դասն ավարտվեց ստացած գիտելիքների ամբողջացմամբ և ամփոփմամբ: Բաց դասին ներկա էին տնօրենը, փոխտնօրենները և մեթոդմիավորման նախագահը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.