News

«Երգը բարեկամության կամուրջ է»

Educational 2014-10-21

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նադեժդա Մանուկյանը «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի շրջանակներում կազմակերպել էր միջոցառում, որը բաղկացած էր երկու մասից՝ «Маленькая страна» և «Жизнь и творчество А. С. Пушкина»:

Դահլիճում հնչեցին ռուսական ռոմանսներ, էստրադային և ժողովրդական երգեր, ցուցադրվեցին հրաշալի պարային կատարումներ:

Մասնակիցները ներկայացրեցին Պուշկինի կյանքը և մի քանի ստեղծագործություններ, փոքրիկ բեմականացում, որով արտահայտեցին իրենց սերը ռուսաց լեզվի և ռուս գրականության նկատմամբ:
 
Դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Քրիստինե Գևորգյանն արտահայտեց իր հիացմունքը, խոսեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության մասին:
 
Նման միջոցառումներն էլ ավելի ամուր և կայուն կդարձնեն հայ և ռուս ժողովուրդների բարեկամության կամուրջը:  

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.