News

Գրադարանավարի օրը Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-10-21

Գրադարանավարի օրվա ամենաջերմ շնորհավորանքները գրադարանավարներն ընդունեցին Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի փոքրիկներից: Նրանց մուտքը մեծ ոգևորություն առաջացրեց քաղաքային գրադարանում, ուր մթնոլորտը հաճելի էր ու շատ ջերմ: Այստեղ փոքրիկներին դիմավորեցին աշխարհի ամենագունազարդ ու պատկերազարդ գրքերը, որոնց հետ բարեկամական ընկերությունը ցանկալի է, որ լինի երկարատև ու նպատակային:
Երեխաները դերային խաղով ցուցադրեցին հայտնի մի շարք առակներ և իրենց յուրօրինակ բացահայտումներով վերծանեցին դրանց ուսուցողական և փոխաբերական իմաստները: 
 
Նրանք առակների միջոցով բացահայտեցին մեր կյանքում առկա մարդկային վարքագծի բազմաթիվ անարդար ու սխալ, անընդունելի ու պարսավելի  դրսևորումներ և դաստիարակչական խրատներով  փորձեցին  ճիշտ  ու հետաքրքիր լուծումներ գտնել ձերբազատվելու արատավոր վարքագծից:
 
Նրանք բացահայտեցին իրենց մաքուր հոգիներն ազնվացնող և գեղեցկացնող գրքերի մեծագույն նշանակությունը: Նրանք գրքերում գտան առաքինի լինելու մեծագույն արժեքը, ձեռք բերեցին նոր ընկեր ու խորհրդատու, իրենց փոքրիկ սրտերում ամբարեցին նոր լույսի շող:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.