News

«Ա տառի ուսուցումը»

Educational 2014-10-17

Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտների համար հոկտեմբերի 17-ը մյուս օրերից տարբերվում էր նրանով, որ նշվում էր «Ա տառի ծննդյան օրը»:
Դասվար Գոհար Առաքելյանի հնարամիտ և փայլուն աշխատանքի շնորհիվ գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա» տառի մուտքը երեխաների և ներկաների համար վերածվեց հրաշալի տոնի:
 
Տնօրեն Սուսաննա Եգորյանը, արտահայտելով իր հիացմունքը դասի վերաբերյալ, շնորհակալություն հայտնեց դասվար Գոհար Առաքելյանին բազմաբովանդակ և գեղեցիկ աշխատանքի համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.