News

Տառահանդես Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Educational 2014-10-17

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում տոնախմբություն էր: «Ա» տառի մուտքը վերածվել էր տառահանդեսի: Շուքով ու մեծարանքով` 1-ին դասարանցիները տոնեցին «Ա» տառի ծնունդը`«անակնկալների արկղից» դուրս բերելով Ա տառը: Հայոց այբուբենն ուսանող փոքրիկները ոչ միայն բառեր կազմեցին, այլև ներկայացրին փոքրիկ պատմություն արջի, աղվեսի և արջամուկի մասին: «Ա» տառը կարծես մեկն էր այն փոքրիկներից, ում տարեդարձն էր այսօր:
Փոքրիկերի ուրախությունը կիսելու էին եկել ծնողները` քաջ գիտակցելով ազգային արժեքները  կրելու, պահպանելու և հարստացնելու կարևորությունը:
 
Միջոցառումը բովանդակում էր  հայրենասիրություն, ազգային նկարագիր,  մշակութային ժառանգության պահպանման կարողություն:
 
Դասվար Լ. Սարգսյանը տարերքի մեջ էր: Որերորդ անգամ էր այդպես հրճվանքով հեգում հայոց  տառերը, հեգում սիրով ու նվիրումով ճանաչումի վայելք ապրող փոքրիկների հետ:
 
Իրական սիրո հրաշք ապրեցի,- ասաց տնօրեն Մ. Շատոյանը,-հպարտության զգացումով լցվում է հոգիս, երբ ականատես եմ լինում նման բազմաբովանդակ միջոցառումների:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.