News

Երևանի թիվ 155 դպրոցը մասնակցել է Չարենցին նվիրված միջոցառմանը

Educational 2013-03-20

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության նախաձեռնությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում մարտի 13-ին ամփոփվեց մեծանուն բանաստեղծի 115- ամյակին նվիրված հոբելյանական տարին:

Երևանի  Լ. Միրիջանյանի  անվան  հ. 155  հիմնական  դպրոցը  ևս  ցուցաբերեց  իր  մասնակցությունը: Մարտի  14-ին  դպրոցի  7-9-րդ  դասարանների  մի  խումբ  աշակերտներ  ուսուցչուհի  Ա. Հակոբյանի   և  ՄԿԱԳ  տեղակալ  Ա. Պետրոսյանի  ղեկավարությամբ  հանդես  եկան  միջոցառմամբ՝ «Ես՝  աստղային  մի  պոետ»  խորագրով: 

Միջոցառմանը  ներկա  էին  Երևանի  քաղաքապետարանի  հանրակրթության  վարչության  դպրոցական  բաժնի  պետ  Ա. Մելքոնյանը, հանրակրթության վարչության  մասնագետ Ն. Հարությունյանը, Աջափնյակ  վարչական շրջանի  կրթության և մշակույթի  բաժնի  պետ Գ. Խարբուրդյանը, Չարենցի  տուն – թանգարանի  տնօրեն  Լ. Հակոբյանը, ՀՀ  վաստակավոր  արտիստ Ա. Գասպարյանը, բանաստեղծ  Կ. Առաքելյանը, պատվավոր այլ  հյուրեր: 
 
Միջոցառման   ընթացքում  աշակերտները  ներկայացրին  ոչ  միայն  Չարենց բանաստեղծին , այլ  նաև  Չարենց  մարդուն՝  իր  հախուռն  խառնվածքով,  վեհ գաղափարներով  ու  ազնիվ  նկրտումներով: Հնչեցին  Չարենցի  լավագույն  ստեղծագործությունները, նրա  խոսքերով  գրված  երգեր, բեմադրվեցին  հատվածներ  մեծ  պոետի  կյանքից:
 
Միջոցառման  ավարտին   դպրոցի  տնօրեն Լ. Դանիելյանը, գնահատելով  միջոցառման  դերն  ու  նշանակությունը,  նշեց,  որ  նմանատիպ   միջոցառումները  մեր   մեծերի  գրական  հարուստ  ժառանգությունը  նոր  սերնդին  հասցնելու  լավագույն  ճանապարհներից     մեկն  է: Մեր  ժողովրդի  հոգևոր արժեքների  պահպանումը, աշակերտների  գեղագիտական  դաստիարակությունը  դպրոցում  ամուր  հիմքերի  վրա  են  դրված: 
 
Միջոցառման  մասին  իրենց  կարծիքը  հայտնեցին  նաև   Ա. Մելքոնյանը, Լ. Հակոբյանը, Ա. Գասպարյանը: Նրանք  հավաստիացրին, որ  քանի  դեռ  դպրոցական  բեմերից   հնչում  են   Չարենցի  մարգարեական  խոսքերը, նա  կշարունակի  քայլել  ժամանակի  հետ  իբրև   կենդանի  բանաստեղծ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.