News

Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցը՝ հաղթող

Educational 2014-10-17

Հոկտեմբերի 11-ը Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցի համար նշանակալից էր: Գյումրիում անցկացվող էքսպո մրցույթը մեկ տանիքի տակ էր համախմբել Շիրակի մարզի դպրոցներին: Մրցույթում յուրաքանչյուրը պետք է ներկայացներ իր պատրաստած ապրանքատեսակը:

Թիվ 37 դպրոցն իր հերթին ներկայացավ տիկնիկ-զարդատուփների ցուցադրությամբ: Տիկնիկները ցուցադրվեցին և՛ ազգային, և՛ ժամանակակից տարազներով:

Ցուցադրված աշխատանքներից մեծ հավանության արժանացան թիվ 37 ավագ դպրոցի մասնակիցների աշխատանքները:
 
Դպրոցը գրավեց առաջին տեղը և իրավունք ստացավ մասնակցելու Երևանում կայանալիք տոնավաճառին՝ ներկայանալով առավել գեղեցիկ և նոր մտահաղացումներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.