News

Աշնանային միջոցառումներ Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Educational 2014-10-17

Աշունն իր լիարժեք իրավունքների մեջ է Արտենի գյուղում՝ դեղնակարմիր այգիներ ու դաշտեր, բերքից թեթևացած ծառեր, խաշամի զգլխիչ բույր, ջերմացնող արև ու կապույտ երկինք: Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքին տերևներով գրված էր «Ոսկե Աշուն»:
Արդեն   ավանդույթ դարձած «Ոսկե աշուն» և «Բերքի տոն» համադպրոցական միջոցառումներին անհամբերությամբ սպասում և պատրաստվում են ոչ միայն ուսուցիչները, այլև աշակերտներն ու ծնողները:
 
Միջոցառումը վերածվեց տոնախմբության, գովք հողի և աշխատավորի, փառաբանում ու  մեծարում բերք ու բարիքի ստեղծողի: Այս տեսանկյունից պատահական չէին աշակերտներից մեկի խոսքերը՝ բոլորն էլ մասնակցում են հայրենիքի շենացմանը՝ իրենց քրտինքը խառնելով հարազատ հողին:
 
Միջոցառման ավարտին երգ ու պարին միցան նաև ծնողները: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին բովանդակալից միջոցառման և հետաքրքիր նախաձեռնությունների համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.