News

Կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Sports 2014-10-16

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կընթանա ս.թ. հոկտեմբերի 17-ից 26-ը Զագրեբում, Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ:
Վազգեն Բադալյանի գլխավորած թիմում հանդես կգան 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային կարգում հանդես եկող Գնել Մուրադյանը:
 
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը որոշել է այս անգամ հանգստանալու հնարավորություն տալ երիտասարդների աշխարհի առաջնության և պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.