News

«Ա» տառի տարեդարձ

Educational 2014-10-15

Հոկտեմբերի 13-ին ուրախ տոն էր Հովտաշատի միջնակարգ դպրոցի I «ա» դասարանում: Երեխաներն իրենց սիրելի ուսուցչուհի Մ. Հովհաննիսյանի հետ մուտք էին գործել տառերի կախարդական աշխարհ: Բանիմաց ուսուցչուհին այնպես էր կազամակերպել դասը, որ այդ օրն իսկապես տոն դարձավ փոքրիկների համար. նշվեց այն տառի անմոռանալի տարեդարձը, որին սիրելու ու գնահատելու են իրենց ողջ կյանքում:
Դասին ուսուցչուհին ԽԻԿ համակարգում կիրառել էր նոր մեթոդներ, այսպես՝ աշակերտների աշխատանքն  ուղղորդելու նպատակով կատարվեց խմբային աշխատանք, որում հստակ երևաց բազմափորձ ուսուցչուհու հնարամիտ ու փայլուն աշխատանքը:
 
Երեխաներին հյուր էր եկել հայտնի հեքիաթի հերոս Գնդլիկ Բոքոնիկը, որն էլ նրանց հյուրասիրեց քաղցրահամ Ա տառ-թխվածքաբլիթներով: Ուրախությունը կրկնապատկվեց, երբ ուսուցչուհին դասավարտին երեխաներին նվիրեց Ա տառով աստղիկներ՝ որպես հուշ:
 
Ինչպես յուրաքանչյուր բարի և տպավորիչ օր, այդ օրն էլ անցավ հուշերի գիրկը: Բոլոր  ներկաներին համախմբել էր այն հզոր միտքը, որ հայն ուժեղ է իր գիր ու գրականությամբ, իր հրաշալի սերունդով, որը կերտելու է վառ ապագա:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.