News

«Տերտերյան-Ֆեստ». հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն

Featured 2014-10-14

Ս. թ. հոկտեմբերի 13-ից դեկտեմբերի 11-ն անց է կացվում հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին: Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ:
«Տերտերյան-Ֆեստի» շրջանակներում կկատարվեն Ավետ Տերտերյանի կամերային, երգչախմբային և սիմֆոնիկ անտիպ ստեղծագործությունները, որոնք մինչ օրս չեն կատարվել:
 
Փառատոնը ներառում է 7 համերգային երեկո, որոնց ընթացքում կներկայացվեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
 
Փառատոնը կանդրադառնա կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի 65-ամյա հոբելյանին, համերգային երեկո կնվիրվի անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի հիշատակին:
 
Փառատոնի շրջանակներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան, Արամ Խաչատրյանի անվան «Լարային քառյակը» կկատարի կոմպոզիտորի լարային քառյակը, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները:
 
Աղբյուրը` mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.