News

Բնագիտական վիկտորինա մրցույթ՝ Գյումրու թիվ 32 դպրոցում

Educational 2013-03-19

Մարտի 15-ին Գյումրու թիվ 32 դպրոցում տեղի ունեցավ բնագիտական վիկտորինա մրցույթ 8-րդ և 9-րդ դասարանցիների միջև:

Այն կազմակերպել և անցկացնում էր դպրոցում կենսաբանություն առարկան դասավանդող, ինչպես նաև «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ 2012» մրցույթի 3-րդ մրցանակակիր Լիզա Մանուկյանը:

Երկու թիմերն էլ ունեին իրենց անվանումը և խորհրդանիշը: Պատահական ընտրությամբ ընտրում էին հարցեր և փորձում պատասխանել:

Վիկտորինան շատ ուսանելի էր, բովանդակալից ու հետաքրքիր: Մասնակից թիմերին խրախուսական մրցանակներ հանձնեց դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.