News

Ռազմա-մարզական խաղեր

Educational 2014-10-10

Երասխի դպրոցի նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների թիմը ևս ակտիվ մասնակցություն ունեցավ Ռամամարզական խաղերի Արարատի մարզի տարածաշրջանային 2-րդ փուլին: Թիմի կազմը նախապես ձևավորվել էր սեպտեմբերի 30-ին` Երասխի դպրոցում անցկացված Ռազմամարզական խաղերի առաջին՝ դպրոցական փուլի ընթացքում:

Ընդգրկված էին 8-12-րդ դասարանների  բոլոր պատանիները, որոնցից 9-ը լավագույնները ընդգրկվեցին թիմում երկրորդ փուլին մասնակցելու համար: 

Հմտորեն տիրապետելով կրակային զենքերին՝ աշակերտները լավագույնս դրսևորվեցին և հաջողությամբ կատարեցին բոլոր նորմատիվային վարժությունները:
 
Հարկ է նշել, որ նմանատիպ միջոցառումները մեկ անգամ ևս հաստատում են այն հանրահայտ ճշմարտությունը, որ ապագա զինվորը ծնվում է դպրոցում և կայանում է բանակում՝ պատշաճ կերպով կատարելով Հայրենիքի հանդեպ իր պարտքը:
 
Խաղերի ավարտից հետո Երասխի դպրոցի թիմը զինղեկ Հ. Մանուկյանի ղեկավարությամբ այցելեց Շաղափ գյուղում գտնվող Արցախյան պատերազմում  զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Արարատի տարածաշրջանային «Փառքի տարածք» և հարգանքի տուրք մատուցեցին նաև այնտեղ ամփոփված իրենց համագյուղացու հիշատակին:  

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.