News

Ուսուցչի օրը Արևշատի միջնակարգ դպրոցում

Educational 2014-10-10

Տոնական տրամադրություն էր համակել Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին: Դպրոցում գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Լուսինե Ավետիսյանը, ուսուցչուհի Մերի Գալստյանը և երգի ուսուցչուհի Օվսաննա Բաբայանը:
Այդ հրաշալի օրը աշակերտներն իրենց սրտահունչ խոսքով, ամոթխած, բայց խոսուն հայացքներով շնորհավորում էին ուսուցիչներին՝ իրենց տոնի կապակցությամբ` նվիրելով գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ:
 
Տնօրեն Սուսաննա Դավթյանն իր բարձր գնահատականով խրախուսեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին` արտահայտելով ուսուցիչների ջերմ սերը աշակերտների նկատմամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.