News

Բանավեճ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում

Educational 2014-10-10

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում տեղի է ունեցել «Բանավեճի ակումբ»-ի ընկերական հանդիպումը: Բանավեճի թեման հետևյալն էր` «Ծնողները պատասխանատու են երեխայի կատարծ հանցագործության համար»: «Կողմ» դիրքորոշումը ներկայացնողներն իրենց կառուցողական ելույթում նշեցին, որ ՀՀ Օրենսգրքի հոդվածի համաձայն` մինչև 14 տարեկան անչափահասի համար պատասխանատու են ծնողները:

Սակայն «Դեմ»  դիրքորոշում ունեցող կողմն էլ  իր առանցքային արժեքով կարողացավ ճիշտ ընթացքի մեջ դնել բանավեճը, մասնավորապես` շեշտելով, որ հնարավոր է «ձին տանել ջրի մոտ, բայց անհնար է ստիպել, որ խմի»:

Հարց ու պատասխան փուլն իր մեջ պարունակում էր ճիշտ տրամաբանված հարցերի ու պատասխանների մի ամբողջ շղթա:
 
Իրենց եզրափակիչ խոսքում երկու կողմերն էլ մնացին իրենց դիրքորոշմանը հարազատ: Ինչպես կասեր Եղիշեն, երկու կողմերից և ոչ մեկ  չպարտվեց, այլ ուժեղների դեմ դուրս եկան ուժեղները…Այստեղ չկար հաղթանակ կամ պարտություն, այս բանավեճում  հաղթեց ընկերությունը: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.