News

Մեր օրն սկսվում է Ձեր ժպիտով…

Educational 2014-10-09

Այս խորագրով էին Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները ողջունում ուսուցիչներին: Նրանք անկեղծության, նվիրվածության գեղեցիկ անակնկալներ էին պատրաստել իրենց դպրոցական կյանքի կարևոր ու թանկ մարդկանց համար: Ջերմ ու տաք երգերն ու պարերը նոր շնչով լցրեցին աշակերտների առօրյայի այս նվիրական օրը:
Գուցե տարվա մեջ հենց սա է այն օրը, որը աշակերտներին հնարավորություն է ընձեռում առավել մոտ լինել ուսուցչին, առավել անկեղծ լինել ու նվիրումի խոսքեր բարձրաձայնել, որ իրենց կյանքում անփոխարինելի է ուսուցիչը:
 
«Ուսուցչի օրվան» ձոնված բարեմաղթանքներում միշտ էլ մի գողտրիկ ու ոգեղեն զգացմունք է թաքնված, որը դառնում է երգ ու խոսք, նվիրական հույզերով է լցնում դպրոցական մթնոլորտը` դառնալով անթաքույց ջերմություն, պատմության մի նոր էջ, սիրո, բարեկամության ու փոխըմբռնման լուսավոր ու ճիշտ ուղենիշ:
 
Թո՛ղ կենսական ջերմությամբ, նոր շնչով լցվեն մեր բոլոր օրերը, քանզի դրանք սկսվում են Ձեր լուսավոր ու տաք ժպիտով…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.