News

Հանդիպում “DAAD”-ի տեղեկատվական կենտրոնի տնօրենի հետ

Educational 2014-10-09

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (“DAAD”) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թինե Լաուֆերի հետ: Տեղեկատվական կենտրոնի տնօրենն ավարտում է իր աշխատանքը Հայաստանում:
Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Թ. Լաուֆերին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ Գերմանիան, իրավամբ, Հայաստանի կրթության ոլորտի կարևորագույն գործընկերներից մեկն է: «Հայ-գերմանական կրթական համագործակցությունում “DAAD”-ի կարևորությունը չափազանց մեծ է:
 
“DAAD”-ի կառույցի շնորհիվ գերմանական առաջատար բուհեր ընդունված ուսանողների և շրջանավարտների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ`  նվիրական աշխատանքի համար»,-նշել է նախարարը` հավելելով, որ վերջերս Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարարի հետ հանդիպմանը ևս կարևորվել է “DAAD”-ի դերը:
 
Իր խոսքում տիկին Լաուֆերին նշել է, որ կրթաթոշակային ծրագրով գերմանական բուհեր ընդունված ուսանողների առնվազն 90 տոկոսը վերադառնում է  Հայաստան` իր գիտելիքները ներդնելով հայրենիքում:
 
Նա կարևորել է նաև ՀՀ և Գերմանիայի բուհերի միջև համագործակցության զարգացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությանը:
 
Նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում ՀՀ և Գերմանիայի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու և  ՀՀ-ում գերմաներեն լեզվի ուսուցման գործում ունեցած ավանդի համար Թինե Լաուֆերին խրախուսել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.