News

«Ուսուցիչ՝ անհաս բարձունք»

Educational 2014-10-08

Կրկին աշուն է, աշուն, որը գեղեցիկ ու անկրկնելի տոն է պարգևել՝ Ուսուցչի օրը: Տոնը յուրովի նշվեց Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում: Դպրոցի արարողությունների դահլիճում ներկա էին մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ, հրավիրվել էին նաև վաստակած հանգստի անցած դպրոցի մանկավարժներ:
Միջոցառումն սկսվեց «Սևան» պարային համույթի ելույթով, որին հաջորդեցին գեղեցիկ երգն ու բանաստեղծությունը՝ ձոնված ուսուցչին: Միջոցառմանը մասնակցում էին 3-9-րդ դասարանի աշակերտները:
 
Ամեն դասարան յուրովի էր ներկայացնում իր դասարանն ու պարապող ուսուցիչներին: Աշակերտները պատրաստել էին երգեր, հետաքրքիր հարցեր ուսուցիչների համար: Իսկ աշակերտական խորհուրդը պատրաստել էր բացիկներ, որը բաժանվեց միջոցառման սկզբում:
 
«Ուսուցչի օրվան» ընդառաջ դպրոցի տնօրինությունը հաճելի անկնկալ էր պատրաստել վաստակած հանգստի անցած դպրոցի մանկավարժներին: Դպրոցի տնօրեն Ա. Նիկողոսյանը մեկ անգամ ևս շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, հանդիսավոր ձևով հանձնեց պատվոգրեր և նվերներ դժվար, բայց պատվաբեր աշխատանքի համար:
 
Տնօրենը պատրաստել էր նաև անակնկալ դպրոցի այն մանկավարժներին, ովքեր անցած ուսումնական տարում աչքի էին ընկել իրենց աշխատանքով: Դպրոցի ինը մանկավարժներ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերով («Տարվա լավագույն դասղեկ», «Անձնվեր աշխատանքի համար», «Արդի մեթոդների արդյունավետ կիրառման» և այլն):

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.