News

«Ուսուցիչ, վեհ է անունդ, խոսքդ անմար»

Educational 2014-10-06

«Ուսուցիչ»՝ բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն և գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար: Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի դահլիճում հոկտեմբերի 3-ին անցկացվեց միջոցառում`ուսուցչի տոնին նվիրված: Միջոցառմանը մասնակցում էին 6-12-րդ դասարանների շնորհալի աշակերտները:
Դպրոցի հոգեբան Ն. Մուրադյանը տոնի առթիվ անակնկալ էր պատրաստել ուսուցիչների համար: Դպրոցի բոլոր դասարաններում նախապես անցկացրել էր սոց. հարցում`պարզելու տվյալ դասարանում դասավանդող ուսուցիչների բնավորության ամենավառ արտահայտված գիծը:
 
Արդյունքները ամփոփելուց հետո հոգեբանը պարզել էր, թե դպրոցի յուրաքանչյուր ուսուցիչ բնավորության որ գծով է առավել հայտնի: Միջոցառման ժամանակ հնչեցին անվանակարգերը և բաժանվեցին բացիկներ:
 
Դպրոցի տնօրեն Գ. Փանոսյանը միջոցառման վերջում շնորհավորեց իր դպրոցի ուսուցիչներին` մաղթելով նրանց ուժ, եռանդ ու համբերություն հետագա սերունդներին դաստիարակելու համար:
 
«Հայ ասպետ» թիմի հետ աշխատող ուսուցիչներին հանձնվեց շնորհակալագրեր ջանասիրաբար աշխատելու և բարձր արդյունք ցուցաբերելու համար:
 
Ուսուցչի գործը վեհ է ու նվիրական և յուրաքնչյուր աշակերտ պարտավոր է գնահատել ուսուցչի յուրաքանչյուր ներդրումը, երախտապարտ լինել նրա տված գիտելիքների և դաստիարակության համար:
 
Այդ նպատակով կազմակերպվեց միջոցառում և աշակերտները իրենց երախտիքի խոսքը հղեցին ուսուցիչներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.