News

«Շնորհավոր ձեր տոնը»

Educational 2014-10-06

Ողջ աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Ծերերի օր: Այդ օրվա կապակցությամբ Գյումրիի թիվ 25 դպրոցում որոշվեց այց կատարել ծերերի տուն և նրանց համար ներկայացնել փոքրիկ միջոցառում: Դպրոցի շնորհալի աշակերտների ուժերով կազմակերպվեց «Շնորհավոր ձեր տոնը» խորագրով ցերեկույթ:
Նախապես պայմանավորվելով ծերերի տան տնօրինության հետ նախաձեռնության համար և  ստանալով համաձայնություն այդ օրն աշակերտներն հյուրընկալվեցին նրանց: Դպրոցի բոլոր աշակերտները քաղցրավենիք էին բերել ծերերի համար:
 
Աշակերտները շնորհավորեցին ծերերի տոնի կապակցությամբ, երգով, պարով ու ասմունքով ուրախացրեցին նրանց: 
 
Նրանք շատ հուզվեցին և միաժամանակ շատ շնորհակալ եղան իրենց այցելելու համար: Այնուհետև աշակերտները եղան ծերերի սենյակներում, զրուցեցին նրանց հետ:
 
Ծերերն աշակերտներին պատմեցին հետաքրքիր դեպքեր իրենց երիտասարդական տարիներից, ընտանելկան վիճակից, իրենց այժմյան կյանքից` չմոռանալով նշել` իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար:
 
Աշակերտներն իրենց տպավորությունների մասին պատմեցին դասընկերներին և որոշեցին, որ այս նախաձեռնությունը կդարձնեն ավանդույթ, և յուրաքանչյուր տարի կայցելեն ծերերի տուն` նրանց տխուր սրտերին ջերմություն հաղորդելու:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.