News

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում

Educational 2014-10-06

Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարաններում ձևավորվել էին դասարանական խորհուրդներ, որոնցից էլ կազմավորվեց դպրոցի աշակերտական խորհուրդը:
Աշակերտական խորհրդի անդամներից իրենց թեկնածությունը խորհրդի նախագահի համար առաջարկեցին Սոնյա Օհանյանը (8-րդ դաս.), Սուսաննա Հակոբյանը (9-րդ դաս.) և Մարիաննա Մխիթարյանը (9-րդ դաս.):
 
Նրանք ներկայացրին իրենց ծրագրերը, զրուցեցին աշակերտների հետ իրենց հետագա անելիքների մասին: 
 
Տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը, որին մասնակցեցին 73 աշակերտներ:
 
Ընտրությունն անցավ փակ, գաղտնի քվեարկությամբ: Ձայները հաշվելուց հետո ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Սոնյա Օհանյանը հավաքել է 36 ձայն, Մարիաննա Մխիթարյանը` 25 ձայն, Սուսաննա Հակոբյանը` 9 ձայն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.