News

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Educational 2014-10-02

Օրերս Հաղարծինի հանրակրթական միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Առաջադրվող թեկնածուները երկուսն էին` 10 «1» դասարանի աշակերտուհի Ն. Բադալյանը և 10 «2» դասարանի աշակերտուհի Շ. Աղաջանյանը:
Ընտրությանն անց էր կացվում փակ, գաղտնի քվեարկությամբ:
 
Ընտրությանը  մասնակցում էին դպրոցի 7-11-րդ  դասարանի  բոլոր  195 աշակերտները, որոնցից  105-ը իր ձայնը տվել է Ն. Բադալյանին, 70-ը՝ Շուշանիկ Աղաջանյանին, 20 ձայն  համարվել է անվավեր:
 
Այսպիսով, 2014-2015 ուսումնական տարվա Հաղարծինի հանրակրթական միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Ն. Բադալյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.