News

Մեկնարկել է կրթական նոր ծրագիր

Educational 2014-10-02

Մեկնարկել է ‹‹Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը: Ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Բացման խոսքում, ազդարարելով ծրագրի մեկնարկը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ ծրագրի նպատակը սոցիալական զարգացման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդումը և եվրոպական լավագույն փորձին համահունչ կրթական բարեփոխումների իրականացումն է, ինչպես նաև բուհական կրթության որակի բարելավման աջակցությունը, մասնավորապես` աշխատաշուկայի պահանջների համապատասխանության ապահովման նպատակով:

Նախարարի տեղակալը, շեշտելով, որ ծրագրի հիմնական շահառուները Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) են, ներկայացրել է հիմնական ուղղությունները և բաղադրիչները:
 
Կ. Հարությունյանի տեղեկացմամբ ծրագրով նախատեսվում է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության և Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) վերանայում, ԿԳՆ-ի, ՈԱԱԿ-ի և բուհերի աշխատակիցների կարողությունների ընդլայնում Բոլոնիայի գործընթացի իրականացումն ու շարունակականությունն ապահովելու նպատակով, բուհերում Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղություններով իրականացվող ծրագրերի աջակցություն, գործատուների և ուսանողների պահանջներին համապատասխան ՈԱՇ-ի ներդրում:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.