News

Անկախության տոնը Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-10-01

ՀՀ Անկախության տոնն ուրույն ձևով նշեցին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդի «ա» դասարանի աշակերտները ուսուցչուհի Ռուզան Պողոսյանի գլխավորությամբ: Երիտասարդ Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումը խինդով, ուրախությամբ և հպարթությամբ լցրեց ներկաների հոգիները: Աշակերտների հուզմունքը մեծ էր, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում էր իր խոսքով արտահայտել ՀՀ արժանի զավակ լինելը:
Միջոցառումն սկսվեց քահանա Տեր Սողոմոնի օրհնությամբ՝  հիշեցնելով մեր քրիստոնյա ազգի պատմուտյունն ու անցած ճանապարհը:
 
Օրը նշանավոր դարձավ նաև առաջին դասարանցիների երդման արարողությամբ: Աշակերտները երդվեցին լավ սովորել, լինել խելացի, հայրենասեր և կարգապահ:
 
Միջոցառման ավարտին ներկաները տնօրենի գլխավորությամբ միմյանց բռունցք սեղմեցին, ևս մեկ անգամ շնորհավորեցին Հայաստանին Անկախության տոնը՝ խոստանալով անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.