News

Աշխատանքային հանդիպում Հնդկաստանի դեսպանի և ՀՀ ԿԳ նախարարի միջև

Educational 2014-09-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին ունեցել են աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են հայ-հնդկական կրթական համագործակցության հարցեր, մասնավորապես` անդրադարձ է եղել բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ու գիտակրթական ծրագրերին:
Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ օտարերկրյա ուսանողների ներգրավումը Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթություններից է:
 
Բոլոնիայի գործընթացում Հայաստանի քարտուղարության վերջին զարգացումները ներկայացնելուց հետո ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, օգտագործելով առիթը, Հնդկաստանի կրթության  նախարարին հրավիրել է մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովին և քաղաքական ֆորումին:
 
Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին  նշել է, որ Հնդկաստանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի բարձրագույն կրթության նկատմամբ:
 
Դեսպանն առաջարկել  է Հայաստանի դպրոցականների համար կազմակերպել Հնդկաստանին և հնդկական մշակույթին նվիրված շարադրությունների և նկարչական աշխատանքների մրցույթ, որի հաղթողները կստանան մրցանակներ, ինչպես նաև հնդկական կողմի նախաձեռնությամբ հնարավորություն կունենան  այցելել  Հնդկաստան:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավարտական փաստաթղթերի փոխճանաչման, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև ստորագրվելիք համաձայնագրերին, ինչպես նաև երկու երկրների փոխադարձ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.